Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կորացածությունը և հոգեբանությունը կապ ունեն

Կորացածությունը և հոգեբանությունը կապ ունեն
13.06.2016 | 23:13

Կեցվածքը մարդու ֆիզիկական ու հոգեկան առողջության ցուցանիշ է: Ճիշտ կեցվածքը կարող է բարելավել ինքնազգացողությունը՝ կանխելով հենաշարժական համակարգի հիվանդությունների առաջացումը, նվազեցնելով վնասվածքներ ստանալու ռիսկը: Սեփական կեցվածքի մշտական վերահսկողությունը կօգնի դանդաղեցնել և հեռացնել ողնաշարի անխուսափելի փոփոխությունները: Նույնիսկ սկոլիոզի կամ օստեոխոնդրոզի դեպքում ճիշտ դիրքի միջոցով կարելի է դադարեցնել հիվանդությունների զարգացումը:

Եթե դուք մեջքն ուղիղ չեք պահում, մշտապես կռանում եք, ոչ ճիշտ դիրքը անմիջական ազդեցություն կունենա ողնաշարի և ողնաշարային արմատների վրա: Կեցվածքը կարող է խախտել բոլոր ներքին օրգանների աշխատանքը: Ոչ ճիշտ կեցվածքը հարուցում է խախտված շնչառություն թոքերի ոչ բավարար ծավալի պատճառով, սրտանոթային և շնչառական համակարգերի խանգարումներ: Սխալ կեցվածքի հետևանքով որովայնի թուլացած մկանները և ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը կարող են փչացնել մարսողությունը, թուլացնել իմունիտետը, նպաստել օրգանիզմում շլակների և գլխացավերի, ճողվածքների առաջացմանը: Մարմնի դիրքը և հոգեկան վիճակը ևս կապված են:

Բժիշկները կարծում են, որ հոգեհուզական տարբեր հիվանդություններ, օրինակ, նևրոզը, կապված են հենաշարժական համակարգի հիվանդությունների և խախտված կեցվածքի հետ: Ոչ ճիշտ կեցվածքը ամրապնդում է նյարդային խանգարումները և նպաստում է նևրոզների առաջացմանը:

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ